Արտահանման ուսուցման ծրագիր հայկական ՓՄՁ-ների համար / Export Training Program for Armenian SMEs
Register now
Խնդրում ենք գրանցվել այս հղումով
142 hours
3 months, 2 weeks and 5 days
ԱՆՎՃԱՐ
RegisterՆկարագրություն
Միացե՛ք հայկական ՓՄՁ-ների համար նախատեսված արտահանման ուսուցման ծրագրին, որը նախատեսված է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) համար, որոնք պատրաստ են աճել արտահանման միջոցով։ Միջազգային փորձագետների և մենթորների աջակցությամբ դուք կստանաք գիտելիքներ և գործիքներ՝ ձեր ընկերության կարիքներին համապատասխան արտահանման ռազմավարական ծրագիր մշակելու համար։
Ծրագիրը կօգնի գնահատել ձեր ընկերության՝ արտահանում իրականացնելու պատրաստվածությունը, ընտրել ճիշտ շուկաներ և հաղթահարել տարածված խոչընդոտները, ինչպիսիք են՝ լոգիստիկան, կարգավորող պահանջները և գնագոյացումը։ Դուք նաև կսովորեք, թե ինչպես հարմարեցնել ձեր արտադրանքը կամ ծառայությունը միջազգային ստանդարտներին, գտնել ճիշտ գործընկերներ և մարքեթինգային արշավ իրականացնել արտասահմանյան շուկաներում արդյունավետորեն։
Ծրագրի ընթացքում դուք կաշխատեք ձեր սեփական արտահանման ծրագրի վրա, կստանաք անհատականացված գնահատում/հետադարձ կապ և կսովորեք այնպիսի փորձառու մասնագետներից, ովքեր աջակցել են հարյուրավոր ընկերությունների ամբողջ Եվրոպայում։
Ինչպե՞ս է ծրագիրն աշխատում
- Ծրագիրը սկսվում է դիմումների ընդունմամբ, որտեղ ՓՄՁ-ները կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը (01.05 – 15.06.2025)։
- Այնուհետև իրականացվում է ընտրության գործընթաց, որի ընթացքում գնահատվում են բոլոր հայտերը (16.06 – 20.06.2025)։
- Ծրագրին մասնակցելու համար կընտրվեն 50 ՓՄՁ-ներ։
- Առաջին ուսուցման մոդուլը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին, 2025թ-ին։
Հայկական ՓՄՁ-ների համար արտահանման ուսուցման ծրագիրը մշակվել է Visionest ինստիտուտի (Էստոնիա) կողմից և ֆինանսավորվում է Էստոնիայի Միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) կողմից։ Ծրագիրն ամբողջովին անվճար է ընտրված ընկերությունների համար։
Visionest ինստիտուտը միջազգային ճանաչում ունեցող ուսուցման և զարգացման կազմակերպություն է՝ ավելի քան 25 տարվա փորձով, որը ստեղծել և ստեղծում է արտահանման հնարավորություններ Էստոնիայում, Ուկրաինայում, Վրաստանում և այժմ՝ Հայաստանում։ Թիմը հաջողությամբ մշակել և իրականացրել է մրցանակակիր ծրագրեր, որոնք ՓՄՁ-ներին տրամադրում են անհրաժեշտ հմտություններ, մտածողություն և գործիքներ՝ միջազգային մասշտաբով աճելու համար։ Նրանց գործնական և մարդակենտրոն մոտեցումը արդեն օգնել է հարյուրավոր ընկերությունների՝ վստահորեն մուտք գործել նոր շուկաներ։
ENG
Join the Export Training Program for Armenian SMEs. This practical programme is designed for small and medium-sized businesses in Armenia that are ready to grow through export. With the support of international experts and mentors, you’ll gain the knowledge and tools to build a strategic export plan tailored to your company’s needs.
The programme helps you to assess your company export readiness, choose the right markets, and overcome common barriers like logistics, regulations, and pricing. You will also learn how to adapt your product or service, find the right partners, and market effectively in foreign markets.
Throughout the programme, you will work on your own export plan, receive personallised feedback, and learn directly from experienced trainers who have supported hundreds of companies across Europe.
How it will work:
- Program will start with recruitment, where SMEs can apply for program by filling in the application form (1.05 -15.06.2025).
- There will be selection process where all applications will be evaluated (16.06-20.06.2025).
- 50 SMEs will be selected to join the program
- First training module will start 1. September 2025
The Export Training Program for Armenian SMEs is developed by Visionest Institute (Estonia) and funded by ESTDEV – Estonian Centre for International Development. The full programme is free of charge for selected companies.
Visionest Institute is an internationally recognised training and development organisation with over 25 years of experience in building export capacity across Estonia, Ukraine, Georgia, and now Armenia. The team has successfully designed and delivered award-winning programmes that equip SMEs with the skills, mindset, and tools needed to grow internationally. Their practical and people-focused approach has already supported hundreds of companies in entering new markets with confidence.
Ի՞նչ կսովորեք
Ծրագրի ընթացքում բիզնեսի սեփականատերերը կսովորեն՝
- Գնահատել ընկերության արտահանման պատրաստվածությունը և որոշել առավել հեռանկարային թիրախային շուկաները՝ շուկայի կառուցվածքի և մրցակցայինության մասին վերլուծությունների միջոցով։
- Ընտրել համապատասխան շուկայի մուտքի ռազմավարություններ և հաղթահարել տարածված խոչընդոտները, ինչպիսիք են՝ կարգավորումները և լոգիստիկ մարտահրավերները։
- Համապատասխանեցնել ապրանքներն ու ծառայությունները միջազգային շուկաների պահանջներին՝ հատկապես ԵՄ սերտիֆիկատներին և ստանդարտներին։
- Սահմանել գնագոյացման արդյունավետ ռազմավարություններ, օպտիմալացնել լոգիստիկ գործողությունները և կողմնորոշվել մաքսային ընթացակարգերում՝ բարձրացնելու արտահանման արդյունավետությունը։
- Գտնել հուսալի գործընկերներ արտահանման համար և կառուցել երկարաժամկետ, վստահելի միջազգային գործարար կապեր։
- Պլանավորել և իրականացնել թվային մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի ռազմավարություններ հատուկ արտահանման շուկաների համար։
- Կառավարել արտահանման ծախսերը, հաշվարկել ներդրումների հոսքը և մշակել ռազմավարական արտահանման բիզնես պլան։
Ծրագրի հիմնական արդյունքը կլինի ձեր ընկերության պատրաստ արտահանման ծրագիրը՝ իրականացման նպատակով։
ENG
In this program business owners will learn how to:
- Assess their company’s export readiness and identify the most promising target markets through structured market and competitor analysis.
- Select suitable market entry strategies and overcome common barriers such as regulations and logistics challenges.
- Adapt their products, services, and packaging to meet international market requirements, with a focus on EU certifications and standards.
- Establish effective pricing strategies, optimise logistics operations, and navigate customs procedures to support export efficiency.
- Identify reliable export partners and build long-term, trust-based international business relationships.
- Plan and execute digital marketing and e-commerce strategies tailored to export markets.
- Manage export-related financials, calculate return on investment, and complete a strategic export business plan for their company.
Key Learning outcome will be a export plan that´s ready to be implemented.
Ուսուցման մեթոդաբանություն
- Ի՞նչ եք սովորելու Համառոտ և հասկանալի ուսուցման տեսանյութեր՝ Talent LMS հարթակում, որոնք կօգնեն յուրացնել ամեն թեմայի հիմնական գաղափարները՝ նախքան գործնական փուլին անցնելը։
- Միանալ առցանց աշխատարաններին – Ինտերակտիվ Zoom հանդիպումներ, որոնց ժամանակ դուք կաշխատեք ձեր ընկերության արտահանման ծրագրի վրա՝ մենթորների աջակցությամբ։
- Ձևավորել հետադարձ կապ – Մենթորները կվերլուծեն ձեր առաջադրանքները և կտրամադրեն կառուցողական խորհուրդներ։
- Աշխատել գործնական առաջադրանքների վրա – Յուրաքանչյուր մոդուլում նախատեսված են ձեր ընկերությանը համապատասխան գործնական առաջադրանքներ։
- Սովորել մյուս մասնակիցներից – Անմիջական կապ հաստատելը հնարավորություն կտա տեսնել՝ ինչպես են այլ ընկերություններ լուծում նմանատիպ խնդիրներ։
- Մշակել արտահանման ծրագիր – Քայլ առ քայլ աջակցություն՝ ամբողջական ծրագիր մշակելու համար։
- Մասնակցել տետատետ հանդիպումների – Ծրագիրը կսկսվի և կավարտվի Երևանում անցկացվելիք միջոցառումներով՝ հնարավորություն ընձեռելով կապեր հաստատելու և հաջողությունները տոնելու համար։
Ընդհանուր առմամբ, ծրագիրը կներառի 7 ուսուցման մոդուլ, որոնցից յուրաքանչյուրն ունի հետևյալ բաղադրիչները.
- Տեսանյութեր՝ 1-2 ժամ (յուրաքանչյուր մոդուլի համար)
- Առցանց գործնական մաս՝ 4 ժամ
- Ընկերությանը վերաբերվող առաջադրանքներ՝ մոտ 7 ժամ
- Անհատական մենթորություն և հետադարձ հաղորդակցություն՝ մոտ 2 ժամ
- Վերջնական արտահանման բիզնես պլանի մշակումը կտևի մոտ 10 ժամ։
ENG
Watch and Learn. Short, easy-to-follow training videos on our learning platform Talent LMS will help you get the basics before each topic.
Join Live Workshops. Interactive online sessions in Zoom, where you work on your own company’s export plan with expert support.
Get Personal Feedback. You will receive personalized feedback on your submitted assignment.
Work on Real Tasks. Every module includes practical assignments based on your company’s needs.
Learn from Others. In Feedback session you will her the best practices from other Companies.
Create Your Export Plan. Step-by-step support to build a complete export plan ready to use.
Meet in Yerevan. Start and finish the programme with in-person events to connect and celebrate.
There will be total of 7 learning modules each containing following elements:
- Training videos: 1–2 hours per module
- Online practical workshops: 4 hours per module
- Company-based assignments: approx. 7 hours per module
- Mentoring and feedback: 2 hours per module
Final Export Business Plan preparation: approx. 10 hours
Պահանջներ
- Մասնակիցներից ակնկալվում է
- Մասնակցել և՛ առցանց, և՛ օֆլայն անցկացվող սեսիաներին
- Կատարել բոլոր առաջադրանքները և ակտիվորեն ներգրավվել ծրագրում
Տեխնիկական պահանջներ
- Համակարգիչ կամ նոութբուք՝ տեսախցիկով և կայուն ինտերնետ կապով՝ Zoom սեսիաներին մասնակցելու համար
- Ծրագրի կառուցվածք
- Ուսուցումն իրականացվում է Talent LMS էլեկտրոնային հարթակի միջոցով
- Մասնակիցների ընտրություն
- Ծրագրում կընդգրկվեն Հայաստանից ընտրված 50 փոքր և միջին ձեռնարկություններ
Սերտիֆիկացում
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կստանան Visionest ինստիտուտի կողմից տրվող միջազգային վկայական, որը կհաստատի նրանց՝ արտահանման պլանավորման և միջազգային շուկաներին պատրաստ լինելու կարողությունները։
Վկայական ստանալու համար մասնակիցները պետք է՝
- Ավարտեն ուսուցման մոդուլների առնվազն 75%-ը
- Ներկայացնեն վերջնական արտահանման ծրագիր
Մասնակցության նվազագույն պահանջներ
- Գրանցված և գործող ընկերություն Հայաստանում
- Ներկայացվածություն 2-3 թիմի անդամներով (առնվազն մեկ ղեկավարման մակարդակի ներկայացուցիչ)
- Արտահանում իրականացնելու կամ միջազգային շուկա մուտք գործելու հստակ հետաքրքրություն
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- նախկինում արտահանման փորձ ունենալը կդիտվի որպես առավելություն
- Առաջնահերթություն կտրվի մարզերում գործող և կանանց ղեկավարությամբ գործող ընկերություններին
Մասնակցությունն անվճար է, սակայն ընտրված ընկերությունները պետք է պարտավորվեն մասնակցել ծրագրի ամբողջ ընթացքին. Ուսուցումը կանցկացվի անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ
Այս ծրագիրը կազմակերպվում և իրականացվում է Visionest ինստիտուտի (Էստոնիա) կողմից՝ Էստոնիայի Միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ֆինանսավորմամբ։
ENG
- Participants are expected to attend both in-person and online training sessions, complete assignments, and actively participate in sessions.
- Participants will need a Computer/laptop with camera and stable internet connection to attend online sessions.
- The training is delivered in a blended format and supported by an e-learning platform Talent LMS.
- A total of 50 small and medium-sized enterprises (SMEs) from Armenia will be selected for the programm.
Upon successful completion of the programme, participants will receive an international certificate issued by Visionest Institute, recognising their competence in export planning and readiness for international markets. To obtain this certificate, participants must complete at least 75% of the training modules and submit the final Export Plan.
Minimum requirements for participating companies:
- Registered and operating in Armenia
- Represented by 2-3 team members (at least on member in management-level)
- Demonstrated interest in exporting or entering new international markets
- Level of English is an advantage
- Previous export experience is advantage
- Priority will be given to regionally based and women-led businesses
Participation is free of charge. Selected companies must commit to the full programme. The training will be conducted in English with interpretation provided in Armenian.
This programme is organised and implemented by Visionest Institute (Estonia) and funded by the Estonian Centre for International Development (ESTDEV), in cooperation with Armenian partners.
Ծրագրի գրաֆիկը
Մոդուլ 1
Թեմա` Արտահանման պատրաստվածության գնահատում, արտահանման շուկաների վերլուծություն և ընտրություն, մրցակցային վերլուծություն
Դասընթացավար` Ջին Սաթըն
Ամսաթվեր`
- Տեսանյութերի հասանելիություն LMS հարթակում՝ սեպտեմբերի 1
- Երևանյան աշխատարան՝ սեպտեմբերի 10
- Տնային առաջադրանքի հանձնում՝ սեպտեմբերի 14
- Կարծիքների ներկայացման հանդիպում՝ սեպտեմբերի 17
Մոդուլ 2
Թեմա` Շուկա մուտք գործելու մոդելներ և ռազմավարություններ, հիմնական խոչընդոտների հաղթահարում
Դասընթացավար` Յաան Յյարվ
Ամսաթվեր`
- Տեսանյութերի հասանելիություն՝ սեպտեմբերի 18
- Առցանց աշխատարան՝ սեպտեմբերի 22
- Տնային առաջադրանքի հանձնում՝ սեպտեմբերի 28
- Կարծիքների ներկայացման հանդիպում՝ հոկտեմբերի 1
Մոդուլ 3
Թեմա․ Գնագոյացում արժեքային շղթայում, ապրանքի/փաթեթավորման/ծառայության հարմարեցում, ԵՄ սերտիֆիկացում և կարգավորումներ
Դասընթացավար․ Էնդի Փեթերսոն
Ամսաթվեր․
- Տեսանյութերի հասանելիություն՝ հոկտեմբերի 2
- Առցանց աշխատարան՝ հոկտեմբերի 7
- Տնային առաջադրանքի հանձնում՝ հոկտեմբերի 12
- Կարծիքների ներկայացման հանդիպում՝ հոկտեմբերի 15
Մոդուլ 4
Թեմա՝ Լոգիստիկայի և մաքսային գործընթացների օպտիմալացում
Դասընթացավարներ՝ Թյոնիս Հինցով և տեղական փորձագետ
Ամսաթվեր՝
- Տեսանյութերի հասանելիություն՝ հոկտեմբերի 16
- Առցանց աշխատարան՝ հոկտեմբերի 22
- Տնային առաջադրանքի հանձնում՝ հոկտեմբերի 26
- Կարծիքների ներկայացման հանդիպում՝ հոկտեմբերի 29
Մոդուլ 5
Թեմա՝ Մարքեթինգ և էլեկտրոնային առևտուր արտահանման շուկաներում
Դասընթացավար՝ Արտեմ Դանիլիանց
Ամսաթվեր՝
- Տեսանյութերի հասանելիություն՝ հոկտեմբերի 30
- Առցանց աշխատարան՝ նոյեմբերի 4
- Տնային առաջադրանքի հանձնում՝ նոյեմբերի 9
- Կարծիքների ներկայացման հանդիպում՝ նոյեմբերի 12
Մոդուլ 6
Թեմա՝ Գործընկերների որոնում արտահանման շուկաներում, երկարաժամկետ գործնական կապերի կառուցում
Դասընթացավար՝ Անու-Մալլ Նաարից
Ամսաթվեր՝
- Տեսանյութերի հասանելիություն՝ նոյեմբերի 13
- Առցանց աշխատարան՝ նոյեմբերի 18
- Տնային առաջադրանքի հանձնում՝ նոյեմբերի 23
- Կարծիքների ներկայացման հանդիպում՝ նոյեմբերի 26
Մոդուլ 7
Թեմա՝ Արտահանմանն առնչվող ֆինանսներ և ներդրումների վերադարձի գնահատում (ROI); Արտահանման վերջնական բիզնես պլան
Դասընթացավարներ՝ Էնդի Փեթերսոն և տեղական փորձագետ
Ամսաթվեր՝
- Տեսանյութերի հասանելիություն՝ նոյեմբերի 27
- Առցանց աշխատարան՝ դեկտեմբերի 2
- Վերջնական արտահանման պլանի ներկայացում և կարծիքների փոխանակում՝ դեկտեմբերի 9
- Ավարտական արարողություն՝ դեկտեմբերի 10, Երևանում
ENG
Module 1
Topic: Export readiness assessment, Export market analysis and selection, Competitor analysis
Trainer: Jean Sutton
Dates:
- Videos open in LMS: 1 September
- Workshop in Yerevan: 10 September
- Homework submission: 14 September
- Feedback session: 17 September
Module 2
Topic: Market entry models and strategies, Overcoming market entry barriers
Trainer: Jaan Järv
Dates:
- Videos open: 18 September
- Workshop: 22 September (Online)
- Homework submission: 28 September
- Feedback session: 1 October
Module 3
Topic: Pricing in the value chain, Product/Packaging/Service adaptation, EU Certifications & Regulations
Trainer: Andy Patterson
Dates:
- Videos open: 2 October
- Workshop: 7 October (Online)
- HA submission: 12 October
- Feedback session: 15 October
Module 4
Topic: Optimising logistics and customs
Trainer: Tõnis Hintsov + Local Expert
Dates:
- Videos open: 16 October
- Workshop: 22 October (Online)
- Homework submission: 26 October
- Feedback session: 29 October
Module 5
Topic: Marketing and e-commerce in export markets
Trainer: Artem Daniliants
Dates:
- Videos open: 30 October
- Workshop: 4 November (Online)
- Homework submission: 9 November
- Feedback session: 12 November
Module 6
Topic: Finding partners in export markets, Building long-lasting relationships
Trainer: Anu-Mall Naarits
Dates:
- Videos open: 13 November
- Workshop: 18 November (Online)
- Homework submission: 23 November
- Feedback session: 26 November
Module 7
Topic: Export business financials and Return on Investment (ROI); Final Export Plan
Trainer: Andy Patterson + Local Expert
Dates:
- Videos open: 27 November
- Workshop: 2 December (Online)
- Final export plan & feedback session: 9 December
- Graduation Ceremony: 10 December in Yerevan